Բաժիններ՝

Հանցագործությունների թիվը շարունակում է աճել

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2016 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների 9616 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8538-ի դիմաց։

Հանցագործությունների թիվն աճել է 1078-ով կամ 12.6%-ով։

Գծապատկերում ներկայացրել ենք գրանցված հանցագործությունների թվի դինամիկան 2002-2016թթ ընթացքում։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարուն, ապա 19232-ը գնահատական է։  Այսինքն, եթե հանցավորության առաջին կիսամյակի տեմպը պահպանվի, ապա տարեվերջին կգրանցվի հանցագործությունների ռեկորդային թիվ՝ 19232։

crime-stat

Նշենք նաև, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (գողություն, կողոպուտ) թիվը տարվա առաջին կեսում կազմել է 3934։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ դրանց թիվը աճել է 304-ով կամ 8.4%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031