Բաժիններ՝

Որքան գումար կծախսեն պաշտոնյաներն արտասահմանյան գործուղումների համար

ՀՀ կառավարությունն առաջիկա՝ օգոստոսի 18-ի նիստում կքննարկի 2016 թ. պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու հարցը:

Ըստ որոշման նախագծի՝ արտասահմանյան գործուղումների համար գերատեսչություններին կհատկացվի ընդհանուր մոտ 109.3 մլն դրամ: Այս գումարի ամենամեծ մասը բաժին է ընկնում Պաշտպանության նախարարությանը՝ 42.523 մլն դրամ, ապա Արտաքին գործերի նախարարությանը՝ 30 մլն դրամ, Առողջապահության նախարարությանը և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը՝ 10-ական մլն, Միջազգային տնտեսական ինտեգրման և էկոնոմիկայի նախարարություններին՝ 5-ական մլն, Արդարադատության նախարարությանը՝ 4 մլն, Ֆինանսների նախարարությանը՝ 1.5 մլն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը ՝1.3 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս