Հունաստանում մոտորանավակի և զբոսանավի բախման հետևանքով երեք մարդ է զոհվել

Հունաստանում երեք մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել Էգինա կղզու ափերի մոտ արագընթաց նավի հետ զբոսանավի բախվելու հետեւանքով, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների՝ բախման մեջ մեղավոր է այն մարդը, ով վարում էր ութմետրանոց արագընթաց մոտորանավը, որն ամբողջ թափով մխրճվել է զբոսանավի մեջ, որտեղ այդ պահին գտնվում էր 20 ուղեւոր: Հարվածից այն ջարդվել ու շրջվել է: Միջադեպի հետեւանքով զոհվել է զբոսանավը վարողը, մի տղամարդ եւ մի անչափահաս երեխա: Եվս երեք տուժածներ անհետաձգելի բուժօգնության համար հասցրել են Էգինա կղզու հիվանդանոց, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխել Աթենքի հոսպիտալ: Աննշան վնասվածքներ ստացած մնացած ուղեւորները գտնվում են կղզու բուժհաստատություններում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031