ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի անդամների հետ

ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ օգոստոսի 15-ին ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:

Այցի շրջանակներում նրանք առանձնազրույցներ են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ:

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցներ են ունեցել մի շարք կալանավորված և դատապատված անձանց հետ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:

Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031