Օգոստոսի 4-ին Գյումրիում բացվեց հուշահամալիր` նվիրված Ջաբրայիլում հերոսաբար նահատակված տանկիստ, Մարտական խաչի ասպետ Տիգրան Աբգարյանի հիշատակին։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
Նշված հոդվածում Երևանի կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը նշված լրատվամիջոցի հետ զրույցում նշել է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների և իր նկատմամբ իրականացված ճնշումների մասին՝ նշելով կոնկրետ դեպքեր:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 4-5-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու «Ռենովաբիս» կազմակերպության 20-րդ միջազգային համաժողովը: Կոնգրեսի գլխավոր թեման էր «Ավետարանի վկայությունները․ Երկիր մոլորակի կերտումը»։
Սեպտեմբերի 5-7-ը առավելապես հյուսիսային շրջաններում ՀՀ տարածքում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սիրելի՛ հայորդի, հուլիսի 17-ին Սասնա Ծռերը որպես Թուր Կեծակի մխրճվեցին Մհերի դռան մեջ, կտրեցին դարավոր սղնիները և ցնցեցին ողջ Ագռավաքարը: Իսկ թե ինչո՞ւ մենք ընտրեցինք սղնիները և ոչ փականքը, քանզի մինչ այդ ով գնացել էր փականքը բանալու խճճվել էր հանգույցի մեջ և այդպես էլ ետ չէր վերադարձել:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 21-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել շորթման մեջ և դատապարտվել 400 հազար դրամ տուգանքի։
Աշխատանքդ ծա՞նր է: Փորձում ես ավելի արդյունավետ լինել ու մի քանի բան միանգամի՞ց ես անում: Մի քանի գործ միանգամից անելն ավելի ցածր արդյունավետություն ունեցող ռազմավարություն է, քան մի, բայց գիտակցված գործը:
Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրավական փոխօգնության մասին փաստաթուղթ չունեն, և, եթե ամերիկյան կողմը չի ներկայացնում համապատասխան հիմնավորումներ, ՀՀ-ն պարտավոր էր ազատ արձակել միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին, այսինքն՝ դատարանի որոշումն իրավաչափ էր:
Պարտադիր չէ ցուցադրել այն ամենը, ինչ գիտես… Մարդիկ հաճախ չեն սիրում, որ որևէ մեկը նրանցից խելացի է։
Մանուկ հասակում համադասարանցուս տանը հաճախ էինք թռվռում բազմոցի վրա, քանի դեռ մեծերը չէին նկատել։ Մեզ շատ էր ուրախացնում փոշին, որը բարձրանում էր բազմոցից մեր թռվռոցների արդյունքում։ Երբ 20 տարի անց ես այցելեցի մանկության ընկերուհուս, սարսափով անկյունում նկատեցի այն բազմոցը, որի վրա մենք թռվռում էինք։
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյանց փողոցում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքում՝ կահույքի արտադրամասում:
Սեպտեմբերի 5-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա նաև կարճատև անձրևի հավանականություն, սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ, սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2015/2016 ուսումնական տարում ընդունվել է 18 061 մարդ
Ն. Փարսադանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պահեստի պետ, նույն զորամասի պահեստից կատարել է իրեն վստահված, այդ զորամասի հաշվեկշռում գտնվող սննդամթերքի զգալի չափերով յուրացման փորձ, այն է` զորամասի պարենային պահեստից յուրացնելու նպատակով վերցրել է երկու արկղ խոզի միս և ստվարաթղթե երկու արկղերի մեջ իր կողմից լցված տարբեր տեսակի սննդամթերք` ընդհանուր 127.100 դրամ արժողությամբ, ամբողջը թաքցրել է զորամասին պատկանող ավտոմեքենայի թափքում` դատարկ պարկերի տակ, որոնք էլ հայտնաբերվել են բանջարեղենի մթերման բազա երթ կատարելու ընթացքում, ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից մեքենայի ստուգմամբ, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սեպտեմբերի 4-ին ժամը 03.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
63-ամյա տղամարդը ձկնորսություն է արել Գումա նահանգում, երբ նրա վրա հանկարծակի հարձակվել է երկումետրանոց արջը: Պարզվել է, որ ձկնորսը կարատեից սև գոտի ունի և օգտագործել է իր հմտությունները գազանի հետ պայքարում: Կարատեիստի մոտ զենք չի եղել, սակայն նրան հաջողվել է մի քանի անգամ սեղմել կենդանու աչքերը: Դրանից հետո արջը փախել է:
Պոռնկագրական նյութեր տարածելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատարան։
Աբովյանում առևանգված «Մերսեդեսի» հետքերով:
Միացյալ Նահանգներում ծանր հիվանդությունից հետո օգոստոսի 21-ին մահացած կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին (18:00 – 20:00)` Նուբարաշենի խճուղի 6/1 հասցեում, իսկ հուղարկավորության արարողությունը` սեպտեմբերի 7-ին ժամը 13:00-ին (նույն հասցեով):
Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը լույս աշխարհ է բերել եռյակ` երեք արու զավակ: Ինչպես տեղեկացրին բժշկական կենտրոնից, մոր և երեխաների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Երեխաները ծնվել են բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ:
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ.
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 1800-2000-ն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 1200-1400-ին Մատենադարանի ճեմասրահում:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 4-8-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու է ինքնակրթությամբ: