Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 4-ին ժամը 03.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 20LՕ733 պ/հ (վարորդ Ա. Ա.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ZD 183 պ/հ (վարորդ Գ. Կ.) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հայտնվել է բլրին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Ս. 1990 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդ Գ.Կ.-ը (ծնված 1973 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս