«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Վերջին շրջանում տարածում են գտել, այսպես կոչված, «քաղաքացիություն՝ ներդրումի դիմաց» կամ տնտեսական քաղաքացիության ծրագրերը, որոնք զարգացած կամ զարգացնող երկրների քաղաքացիներին հնարավորություն են տալիս օրինական կերպով անձնագրեր ստանալ։ Ինչպես գրում է Արժույթի միջազգային հիմնադրամը, արդյունքում՝ այսպիսի ծրագրեր իրականացնող երկրները լուրջ ներդրումներ են ունենում։
«Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ինձ հաջողվեց մեկ օրվա ընթացքում բարձրանալ Արագածի բոլոր 4 գագաթները: Ինձ հետ էին լեռնագնացության մետր, լեգենդար Մոնդը և Գարիկ Բեբությանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Եգանյանը՝ հրապարակելով լուսանկարներ Արագածի գագաթներից:
Իտալացի կենսաբանները հայտնաբերել են, որ մինչեւ հարյուր եւ ավելի տարի ապրած մարդիկ ունեն մազանոթների եւ մյուս մանր անոթների անսովոր ցանց, որոնք զգալիորեն ավելի դանդաղ են ծերանում, քան Երկիր մոլորակի մյուս բնակիչների մոտ, ինչի մասին նրանք Իտալիայի Պոլիկա քաղաքում պատմել են CIAO նախագծի մասնակիցների հանդիպմանը:
2015թ. արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար:
640 ամբիոնի վարիչներից կանայք ընդամենը 172-ն են (27%-ը)
«Զիփ-Լայնի գաղտնիքը բարձրության մեջ է, այլ ոչ թե նրա, թե ինչի վրայով է թռչում։ Այդ առումով զբոսայգին իդեալական է. այնտեղ 1276 մետր բարձրությամբ կետ կա, և Դավթաշենի կամրջի միջոցով կունենանք 800 մետրանոց Զիփ-Լայն։ Նման բան տարածաշրջանում էլ չկա։ Հաշվի ենք առել ամեն ինչ. զբոսայգում կլինեն ցայտաղբյուրներ, զուգարաններ և այլն, որոնք պարտադիր են զբոսաշրջիկների համար»։
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն:
28-ամյա քանդված տնակի բազմոցին հազիվ տեղավորվել է 76-ամյա Կիմա Գրիգորյանը, սկեսրոջ մայրը, տիկին Կիմայի 2 որդիները մահացել են վերջին տարիներին, որդեկորույս մայրն ասում է, որ ինքը առողջական խնդիրներ ունի, հաճախ գիշերները չի կարող քնել ոտքերի ցավի պատճառով:
Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ավարտվել են համայնքի ղեկավարի առաջիկա ընտրությունների համար թեկնածությունների առաջադրումները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 29-ամյա Վահե Գևորգյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել հրազենը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և Երևանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր իր վրացի իր գործընկերոջ՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ այցելել է երևանյան սրճարաններից մեկը: Լուսանկարները համացանցում տեղադրել է Հ. Աբրահամյանի խոսնակ Գոհար Պողոսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Տաշիր քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Բոլոր մասնագիտությունների բժիշկների թվաքանակը 2015 թվականին կազմել է 13117 մարդ։
Անդրադառնալով ՏՏ ոլորտի ու Պաշտպանության նախարարության հետ համագործակցությանը՝ Կարեն Վարդանյանը նկատեց, որ այն բավականին ինտենսիվ է դարձել՝ շնորհիվ նոր փոխնախարար Դավիթ Փախչանյանի: Բացի այդ՝ ապրիլյան դեպքերը ստիպել են, որ հասարակության գիտակցությունում փոփոխություններ լինեն, ու նրանցից շատերը պատրաստակամ են աջակցել Հայաստանի պաշտպանողականության ամրապնդման աշխատանքներին:
«Ստուգումներով պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, որից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է քուրդ զինյալների թիվը, որոնք ոչնչացվել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա ավանում:
Գյուղմթերքների շուկայում մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ է արտադրել ցածր ինքնարժեքով և բարձր որակի կարտոֆիլ, որի ուղղությամբ տարիներ շարունակ պետության կողմից իրականացվել և իրականացվում են հանրապետության հողօգտագործողներին սուբսիդավորված, շուկայականից էականորեն ցածր գնով հանքային պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական և կալիումական) և դիզելային վառելանյութի հատկացման, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այլ աջակցության ծրագրեր։
«Եթե մենք միշտ բողոքում էինք, որ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունն այդքան էլ չի ստացվում, հիմա պետք է արձանագրենք, որ նոր փոխնախարար Դավիթ Փախչանյանի գալու հետ կապված համագործակցությունն շատ ավելի ինտեսնիվ է, և, կարելի է ասել՝ պտղաբեր»,- ասաց Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ ապրիլյան պատերազմը փոխել է ամեն ինչ, շատ բան է փոխվել ոչ միայն ՊՆ-ում, այլևս հասարակական գիտակցության մեջ. «Հասարակության մեջ մեծ պատրաստակամություն կա՝ Հայաստանի պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը սեպտեմբերի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 1-ից հացադուլ է հայտարարել։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Սեպտեմբերի 6-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 7-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, սեպտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Թել Ավիվում տասնյակ մարդիկ են վիրավորվել շենքի փլվելու հետեւանքով: Այսօր այս մասին հայտնել Է The Times of Israel թերթը: Ներկայում փլվածքների տակ է մնում շուրջ 20 մարդ:
Մեծ Բրիտանիայի տարածքում կորել են հարյուրավոր փախստական երեխաներ, որոնք Միացյալ Թագավորություն են ժամանել առանց մեծերի ուղեկցության: Այս մասի հաղորդել է The Independent-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության տվյալները:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սեպտեմբերի 5-ին սկսվել են «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքները՝ 12,5 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 5-ին Տաշքենդի եւ Ուզբեկստանի այլ քաղաքների մի շարք ռեստորաններում հոգեհացի փլավ են բաժանում առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակին: Այս մասին հայտնում է «Sputnik Ուզբեկստան»-ը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 12-ին, Երևանի Օրբելի եղբայրների և Կիևյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մերի Պ.-ին: