Սթրեսից ազատվելու 13 արդյունավետ միջոց

Քայլ 1. Վանիր ազդեցությունը

1. Փոխիր կենսակերպդ

Սա սթրեսը նվազեցնելու հիմնական քայլն է: Զբաղվածությունը, մրցակցային ու արդյունավետ կյանքի ձևը սթրեսի հակվածության գլխավոր պատճառներն են: Մտածիր այն բաների մասին, որոնք քեզ մոտ սթրես են առաջացնում, ու ազատվիր դրանցից:

Աշխատանքդ ծա՞նր է: Փորձում ես ավելի արդյունավետ լինել ու մի քանի բան միանգամի՞ց ես անում: Մի քանի գործ միանգամից անելն ավելի ցածր արդյունավետություն ունեցող ռազմավարություն է, քան մի, բայց գիտակցված գործը:

Մյուս գործոնները, որոնցից պետք է խուսափել.

Խցանումներ
Ուշացումներ
Շատ հանձնարարություններ ու նպատակներ
Գործը թողնել վերջին րոպեին
Ժամային սահմանափակումներ աշխատանքում

Ամեն ինչ քո ձեռքում է: Դու ի՞նչ ես ուզում. լինել գերարդյունավետ, բայց շատ հոգնած ու սթրեսի մե՞ջ, թե՞ քիչ բան անել, բայց ունենալ շատ ժամանակ ու ապրել ավելի հանգիստ ու առողջ կյանքով:

2. Ավելի քիչ կոֆեին օգտագործիր

Կոֆեինը օրգանիզմը հասցնում է սթրեսային վիճակի: Հենց կոֆեինը ներթափանցում է քո օրգանիզմ, ադրենալինդ շատանում է, սրտիդ աշխատանքն՝ արագանում, ճնշումդ՝ բարձրանում:

3. Ավելի քիչ շաքար ու ճարպոտ կերակուր օգտագործիր

Շաքարն ու ճարպոտ կերակուրը մեծացնում են արյան մակարդելիությունը, անոթների ճնշումը և կարող են հանգեցնել սթրեսի հորմոնի չափից շատ արտադրման:

4. Վերահսկիր մտքերդ

Բացասական մտքերն ու անհանգստությունները հանգեցնում են սթրեսի: Օրվա ընթացքում մեզ մոտ առաջանում է մոտ 50 հազար միտք: Միայն պատկերացրու, որ դրանց 10%-ը բացասական է, ինչը նշանակում է 5 հազար բացասական միտք՝ մեկ օրում:

5. Քնիր

Քնի անբավարար քանակը սթրեսի առաջացման պատճառ է: Ոչ միայն ֆիզիկական հոգնածություն կզգաս, այլ նաև մտավոր, ինչի համար ստիպված կլինես «վազել» սուրճ խմելու:

Քայլ 2. Օգուտ ստացիր բնությունից

6. Օքսիտոցին

Օքսիտոցինը հայտնի է որպես սթրեսի հետևանքները նվազեցնող հորմոն: Օքսիտոցինը թուլացնում է մարդկանց տագնապի և լարվածության մակարդակը այլ մարդկանց հետ շփման ժամանակ: Օքսիտոցինի արտադրությունը նպաստում է նաև էնդորֆինների արտադրությանը, որը և ապահովում է երջանկության զգացումը: Կատվին շոյելիս նրա պատասխան մլավոցը հանդիսանում է օքսիտոցինի տիպիկ ազդեցություն:

7. Վարժություններ

Վարժությունները սթրեսը նվազեցնելու հրաշալի միջոց են: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արտադրվում են էնդոֆրիններ, որոնք թույլ են տալիս ավելի երջանիկ զգալ ու իջեցնում են տագնապի մակարդակը:

8. Խաղալ երեխաների ու կենդանիների հետ

Հետազոտությունները ապացուցել են՝ այն մարդիկ, որոնք խաղում են երեխաների ու կենդանիների հետ, ավելի քիչ են հակված սթրեսի:

9. Ծիծաղ

Դու գիտե՞ս, որ ծիծաղը թերապիայի տեսակ է: Ծիծաղն ազդում է մեր երջանկության զգացման ու թուլանալու վրա: Ծիծաղը խթանում է էնդոֆրինների արտադրությանը և բարձրացնում մեր բարոյական վիճակը:

10. Մեդիտացիա, յոգա և շնչառական վարժություններ

Պարզ ասած՝ սթրեսը մի բան է, որն առաջացնում է լարվածություն և անհանգստություն: Յոգան, մեդիտացիան և շնչառական վարժությունները սթրեսը նվազեցնող, ֆիզիկական ու հոգևոր լարվածությունը թուլացնող ապացուցված մեթոդներ են:

11. Նորմալ սնվիր

Ընդունիր շատ բուսական յուղեր և վիտամին B, C: Բուսական յուղերը խթանում են այնպիսի հորմոնների արտադրությանը, որոնք օգնում են մարմնին հաղթահարելու սթրեսը: Վիտամին B-ն նվազեցնում է սթրեսի ազդեցությունը, իսկ վիտամին C-ն՝ սթրեսի ազդեցությունը քո մարմնի վրա:

12. Երկու րոպեանոց հանգիստ վերցրու

Աչքերդ փակիր ու երկու րոպեով քեզ արձակուրդում պատկերացրու: Մտածիր ու պատկերացրու, օրինակ, քո սիրելի վայրը: Դա կօգնի քեզ ազատվել սթրեսային իրավիճակից:

13. Իրական հանգիստ վերցու

Ժամանակակից աշխարհում մարդիկ իրենց ողջ կյանքը նվիրում են աշխատանքին: Կյանքի իմաստը դառնում են աշխատանքն ու փողը: Սթրեսը շրջանցելու համար անհրաժեշտ է ապրել հավասարակշռված կյանքով: Արձակուրդը պարտադիր անհրաժեշտություն է սթրեսը նվազեցնելու համար:

Սթրեսը նվազեցնելու որ մեթոդն էլ ընտրես, հիշիր՝ կարևորը գործելն է:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս