Բաժիններ՝

Ժառանգական աղքատության 4 պատճառ

Հայտնի դասախոս Նատալյա Գրեյսը հավատացած է, գոյություն ունի գենետիկական աղքատության օրենք, որով մարդիկ իրենք իրենց ծրագրավորում են աղքատ լինելու համար։

1. Մենթալիտետ։ Մանուկ հասակում համադասարանցուս տանը հաճախ էինք թռվռում բազմոցի վրա, քանի դեռ մեծերը չէին նկատել։ Մեզ շատ էր ուրախացնում փոշին, որը բարձրանում էր բազմոցից մեր թռվռոցների արդյունքում։ Երբ 20 տարի անց ես այցելեցի մանկության ընկերուհուս, սարսափով անկյունում նկատեցի այն բազմոցը, որի վրա մենք թռվռում էինք։

Այն շատ չէր փոխվել, որքան ես կարողանում էի հիշել, բայց ես ցնցված էի պայմանների աղքատությամբ։ Ես մտքում հաշվում էի, թե որքան կարող է արժենալ նոր բազմոց գնելը, հնացած աթոռները, հայելիները փոխելը։ Քանի դեռ մենք խոսում էինք, ես մտքում սպիտակեցնում էի առաստաղը և փոխում էի պաստառները։ Ես ուզում էի մաքրել պատուհանները, դեն նետել փայտերն ու կտորները, որոնք երևում էին բազմոցի տակից, ծաղկամանը։ «Իսկ եթե գումարի հետ խնդիր կա»,- մտածեցի ես։ Բայց ուղեղս հակառակվում էր ու առաջարկում գնել ոչ թանկ, ծառի գույնի ծածկոց և դրանով ծածկել սեղանը։ Որ կողմ նայում էի, տեսնում էի աղբ, հետքեր և կեղտ։ Ուղեղս ինձ ասաց. «Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է աղքատության հետ միշտ կեղտ լինում»։ Ես հիմա ձեզ նույն հարցն եմ տալիս։ Նույնիսկ եթե «միշտ» բառը փոխարինեք «գրեթե միշտ» կամ «հաճախակի» բառերով, դրանից ավելի հեշտ չի լինի։ Կեղտը ոչ թե գումար չունենալու, այլ մենթալիտետի դրսևորում է։ Մտածեք՝ կեղտը մենթալիտետի դրսևորում է։ Իսկ քանի որ կեղտն ու աղքատությունը հարևաններ են, ուրեմն աղքատությունը յուրօրինակ մենթալիտետ է։ Աղքատությունը չլվացած գլխում է։

2. Քաղքենիություն։ Դպրոցում ես գրականության հրաշալի ուսուցիչ եմ ունեցել։ Մի անգամ նա մի արտահայտություն արեց, որը ես հիշեցի ողջ կյանքում։ Ինչ-որ մեկը նրան հարցրեց, թե ինչ է քաղքենիությունը, և նա պատասխանեց. «Քաղքենիություն նշանակում է՝ խմել հին, մաշված բաժակից, երբ նորը դրված է պահարանում»։ Այդպես շատ տներում է ընդունված. սև օրվա համար հավաքված է գումարը, լավ օրվա համար նոր բաժակը դրված է պահարանում, պարզապես լավ օրը հազվադեպ է գալիս, իսկ սևով լցվում է ողջ կյանքը։ Նրա համար, ով ապագայի սպասումով է ապրում, այն երբեք չի գալիս։ Ես մի բան եմ հասկացել՝ ամոթ է աղքատ, կեղտոտ լինել։ Ամոթ է ուղեղում խառնաշփոթ ունենալ, որն ազդում է և՛ տան, և՛ երեխաների մենթալիտետի վրա։Ապագայի սպասումով ապրելը հանգեցնում է խառնաշփոթի։

Կարդացեք նաև

3. Մոխրոտի կոմպլեքս: Մի կնոջ եմ ճանաչում, ով 20 տարուց ավելի գումար էր հավաքում՝ ամառանոց գնելու համար։ Նա միայնակ է դաստիարակել երկու դուստրերին։ Նրանք կիսաքաղցած են մեծացել, միայն ապուրներ ուտելով։ Ավագ դուստրն ինձ պատմում էր, թե ինչպես էր ամաչում, երբ հին, վելվետիե տաբատով բակ էր դուրս գալիս։ Աղջիկը մեծանում էր, և ամեն տարի հրաշքով մեծանում էր նաև նրա տաբատը։

axjik

Պետք չէ պատմել, թե պետական համակարգը թույլ չի տալիս բավարար չափով գումար աշխատել։ Ես համակարգը չեմ քննադատում, այլ ուղեղի նեխածությունը։ Նույն գումարով կարելի է և՛ նորմալ տեսք ունենալ, և՛ աղքատի։ Երբ մայրն ի վերջո գնեց ամառանոցը, երկու դուստրերն այդ ամառանոցի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունեին, բայց անվերջ քննադատում էին մորն այն բանի համար, որ վերջինս իրենց չի սովորեցրել, թե ինչպես է պետք կին լինել։ Նրանց մոտ զարգացել էր մոխրոտի կոմպլեքսը։ Նրանք, որ սովոր էին մաշված բազմոցներ և հին ամաններ, 7 տարվա վերարկու տեսնել, մեծանալով՝ վախենում էին գումար ծախսել իրենց վրա։ Ամեն անգամ, երբ նրանք որևէ բան էին գնում, նրանց տրամադրությունը փչանում էր. նրանք կարծես թե իրենց արժանի չէին համարում նոր իրերին։ Սա երկու բառով է անվանվում՝ ժառանգական աղքատություն։ Այն արդեն մտքում, արյան, ոսկորների մեջ է։ Ձեզ վրա գումար ծախսելուց վախենալը ձեզ աղքատ է դարձնում։

4. Ծրագրավորում։ Կեղտոտ անկյուններ տեսնող երեխաները ենթագիտակցորեն ծրագրավորվում են աղքատության համար։ Արդեն դեռահաս տարիքում նրանք սկսում են հասկանալ դրա ծանրությունը։ Դեռ Անտոն Պավլովիչ Չեխովն է նշել, որ կեղտոտ պատերն ու միջանցքները բացասաբար են ազդում ուսանողի սովորելու վրա։ Կեղտն ու աղքատությունը ճնշում են մարդուն, թշվառ շրջապատը ծրագրավորում է անհաջողակ լինել։ Կարող եք ինձ հակաճառել, որ աղքատությունն ատելը որոշ մարդկանց դրդում է զարգանալ և գումար աշխատել, բայց ես ձեզ կպատասխանեմ, որ շատերն են կոտրվում աղքատության բեռի տակ։ Աղքատությունն ու հարստությունը ձեր ուղեղի ու մտքերի վիճակն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս