«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Աբգար Թագավորի փողոցների, Կիևյան փող. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 համարների և Կիևյան 2-րդ նրբանցքի, Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31, Բաղրամյան պող. 79-ից-89 համարների, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:
«Մեզ կհակաճառեն, որ հաշվիչներ են դրված. այդ հաշվիչների պատմությունն էլ շատ լավ գիտենք, շատ հեշտ է այդ հաշվիչների հետ աշխատանք տանելը։ Իրենց հաշվիչներն են, ոնց ուզում՝ այնպես էլ հաշվում են։ Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է ջրային համակարգում բարեփոխումների գնալ։ Գյուղը լքելու հիմնական առիթներից մեկն էլ ջրի վարձն է, որն ընդհանրապես անընդունելի է։ Կառավարությունը սուբսիդավորում է, բայց գյուղացին արդյունքը չի տեսնում»:
Հետաքրքրական է, որ քննիչն այսպիսի որոշում է կայացրել այն դեպքում, երբ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշական փորձաքննության եզրակացությամբ էլ չի հաստատվել Մ. Սարգսյանի՝ ինքնասպանություն գործելու վարկածը: Եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է՝ «Մ. Սարգսյանը կարող էր ինքնասպանություն գործել ինչպես իր իսկ կողմից կախվելու միջոցով, այնպես էլ, չի բացառվում, մեկ այլ անձի կողմից»:
Մասնավորապես՝ իր անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ առկա ձեռագիր գրառումները իր կողմից չեն կատարվել:
«Նրա սպանության գործը բացահայտված չէ, մասնավորապես այն պատճառով, որ զենքի վաճառքից առաջ անձնական տվյալների ստուգում չի անցկացվել»:
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ բժշկական փորձաքննության արդյունքում երեխայի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան ձեռք բերել թմրանյութեր:
2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Մելիք-Սարգսյանի, քննության առնվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի պաշտպան Տանյա Հակոբյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 17-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը:
«Եթե 2006-2009 թվականներին թուրք այցելու էր գալիս թանգարան, ապա դա մեծ իրադարձություն էր, մտածում էինք, թե ինչպե՞ս է համարձակվել է գալ: Հիմա պատկերն այլ է: Նախկինում անհատ թուրքեր էին գալիս Հայոց ցեղասպանության թանգարան, հիմա նկատվում է, որ թուրքերից բաղկացած զբոսաշրջային խմբեր են այցելում թանգարան: Դա կարևոր հանգամանք է, ի վերջո, այն ինչ մենք ներկայացնում ենք, միայն հայերի պատմությունը չէ, դա նաև Թուրքիայի պատմությունն է: Եվ ազգությամբ թուրքերը մեզ մոտ ծանոթանում են իրենց պատմությանը»,-ասաց Հայկ Դեմոյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մայրաքաղաքում գտնվող Նորքի հեռուստաշտարակին հարակից տարածքից իրականացվել են ոչ մարտական արկերով լիցքավորված թնդանոթների ուսումնական կրակոցներ, որոնք որևէ վտանգ չեն ներկայացնում:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արզնի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հանրապետության հրապարակում ընթանում է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է տեղափոխվում դեպի Երևանի Հանրապետության հրապարակ: Զորահանդեսին ներկայացվելու են նոր զինատեսակներ, այդ թվում և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ստոկհոլմի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանագիրը: Այս մասին հայտնել է դատական ատյանը:
Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի և նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով։
ՀՀ քննչական կոմիետի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Սեպտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում` 15-18 մ/վ:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է տարածել` հայտնելով, որ նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ այսօր աղջկա հարազատները տեղեկացրել են, որ նրան հայտնաբերել են, աղջիկը դեռ բաժին չի ներկայացել։
Los Angeles Times-ը հայտնում է, որ նախօրեին Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից սպանվել է 37-ամյա գործարար Հովիկ Կրբոյանը։
Նրա վրա կրակոց են արձակել այն ժամանակ, երբ նա մոտեցել է հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ապա նրան տեղափոխել են տան մյուս հատված, որտեղ ևս կրակոց են արձակել նրա վրա։ Նրա կինն ու 9-ամյա դուստրը տանն են եղել և չեն վնասվել։
Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արզնի գյուղի 15-րդ փողոցի 62 տան բնակիչ, 37-ամյա Մարիամ Ոսկանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ից մինչև 04.00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է կատարվել իր և դստեր նկատմամբ։
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 995.1 հազար մարդ, որից 1 միլիոն 905.7 հազարը քաղաքներում, իսկ 1 միլիոն 089.4 հազարը` գյուղերում:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել Է իր նախկին աշխատակցին՝ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Ժողովուրդ»-ը թերթի տեղեկություններով, Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում է շնորհելու։ Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի և «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները։
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ Է։ Թե ինչ կապ ունի անվտանգության պատասխանատուի կալանավորումը բուհի հետ, փորձեցինք հետաքրքրվել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնտեղից, սակայն խուսափեցին հստակ պատասխան տալուց, նկատելով միայն:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաեւ կադրային փոփոխությունների միջոցով դեռեւս առկա որոշ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը եւ վերահաստատեց նոր ոստիկանության կազմավորման իր սկզբունքային մոտեցումները: