ԱՄՆ-ում 5-ամյա երեխան նախաճաշի տուփի մեջ թմրանյութ է տարել դպրոց

ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին հնգամյա երեխայի մոտ հայտնաբերել է հերոինով լի 30 տուփիկ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ուսուցչուհին տեսել է, թե ինչպես է երեխան խաղում ոչ շատ մեծ սպիտակ առարկայով, սակայն կարծել է` կոնֆետի թուղթ է: Ավելի լավ ուսումնասիրելուց հետո նա պարզել է, որ երեխայի ձեռքում թմրանյութ է: Այնուհետեւ ուսուցչուհին որոշել է ստուգել երեխայի նախաճաշի տուփը, որտեղ հայտնաբերվել է եւս 29 տուփիկ:

Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ բժշկական փորձաքննության արդյունքում երեխայի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան ձեռք բերել թմրանյութեր:

Տեսանյութեր

Լրահոս