Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ներկայացվող՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային: Գեղարվեստական ֆիլմը Արցախյան ազատամարտին մասնակցած և հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած երիտասարդների՝ ֆիլմի հերոսների ճակատագրերի մասին է:
Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ օրերս Դամասկոսի «Ալ-Շարկ» հրատարակչությունում լույս է ընծայվել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի երկու մասից բաղկացած «Հայաստանը՝ երեկ և այսօր» մենագրությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը Գեղարքունիքի մարզում սկսվեց Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում կատարված Հանրապետական Մաղթանքով, որը մարզի հավատավոր ժողովրդին եւ պետական այրերին հղեցին մարզի հոգեւոր դասի բոլոր անդամները՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ:
«Արևելյան լեզուներում «ճգնաժամ» բառը նախ և առաջ՝ նշանակում է՝ վտանգ և հնարավորություն, ընդ որում՝ «հնարավորություն» իմաստը բավականին շեշտված է: Հայերենում «ճգնաժամ» բառի բառացի վերլուծությունը նշանակում է՝ ճգնելու ժամ: Իհարկե, տառապանքի, դժվարության ֆակտորը կա, բայց մենք գիտենք, որ ճգնելու վերջում մենք այնուամենայնիվ ինչ-որ նպատակ ենք դնում: «Ժամ» բառն արդեն իսկ ցույց է տալիս, որ այդ ամենը, ի վերջո, ժամանակավոր է»:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ 2016 թ. հուլիսի 17-ի առավոտյան Վանաձորում, ի թիվս «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների և համակիրների, առանց որևէ հիմնավորման բերման է ենթարկվել և ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շուրջ 18 ժամ պահվել Հասմիկ Էվոյանը:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բառարանի հեղինակի՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանի խոսքով՝ գիրքը իր երկար ու քրտնաջան 20 տարիների աշխատանքի արդյունքն է:
Պարգևատրումներ Ոստիկանությունում՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
«Անկախությունը, հոգեբանական իմաստով, բացարձակ արժեք է: Չմոռանանք, որ անկախության հակառակ իմաստը կախված լինելն է, իսկ հոգեբանության մեջ ախտաբանական երևույթների մի մեծ խումբ կա, որ մենք անվանում ենք՝ կախվածություններ: Ընդ որում, կցանկանայի հատկապես նշել, որ անհամեմատ ավելի հեշտ է ազատվել տարատեսակ նևրոզներից և դեպրեսիաներից, քան կախվածությունից: Կախվածությունը չարիք է: Հետևաբար, այսօր քննարկել անկախության արժեքը՝ նույնիսկ չարժե»:
Այս օրերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգևատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ կերպով և մեծ նվիրումով:
«Համախմբում» կուսակցությունը հայտարարել է ժամանակավորապես Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը դադարեցնելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Համախմբում» կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայությունից:
ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:
Գյումրիի Վարդանանց հրապարակում նախապես ծրագրված անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի չեն ունենա:
«Արշակ Վարդևանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը և այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։ Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։ Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին»,- գրել է Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ։
Մեր ողջ թիմը մեծ ցավ է ապրում Վարդևան Գրիգորյանի որդու ողբերգական մահվան կապակցությամբ: Ամեն բան երկրորդական է դառնում, երբ մարդը հարազատ է կորցնում: Մենք կիսում ենք Գրիգորյանների վիշտը, ցավակցում ու զորակցում ենք իրենց:
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ուղերձը գյումրեցիներին։
Հեռախոսները հայտնաբերվել են ավտոմեքենայի սրահի թաքստոցից Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով ՀՀ քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ «Samsung» ապրանքանիշի բջջային հեռախոս:
Նախնական տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ավագանու թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդին՝ Արշակ Գրիգորյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին՝ հիմնարկության նախագահ Մայքլ Հարաթունյանի գլխավորությամբ:
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնում է նաև «Գալա» (գաղափարական լիբերալների ալյանս) կուսակցությունը:
Նախնական տվյալներով՝ Գյումրու քաղաքեպտի՝ ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին ինքնասպան է եղել։
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի22-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի23-24-ը ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք: Այնտեղ ևս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:
Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը:
Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակ Գրիգորյանին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար։ Ստորև ներկայացնում ենք Վահան Մարտիրոսյանի կենսագրությունը։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Էդգար Աղայանի որոշմամբ ստեղծված քննչական խումբն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ սպանություն կատարելու կասկածանքով փնտրում են Երևան քաղաքի Չկալովի 32 տան բնակիչ, 34-ամյա Արտակ Էդուարդի Հովհաննիսյանին։
Այսօր Գյումրիում սպանել են ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդուն՝ Արշակ Գրիգորյանին։