
Պլանային ջրանջատում Արաբկիրում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Աբգար Թագավորի փողոցների, Կիևյան փող. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 համարների և Կիևյան 2-րդ նրբանցքի, Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31, Բաղրամյան պող. 79-ից-89 համարների, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: