Մեյնի բնակիչների համար զենքի վաճառքի վերաբերյալ սահմանափակումները անձնական խնդիր է

Մեյնի բնակիչները նոյեմբերին կանգնած կլինեն ոչ միայն նախագահական ընտրությունների, այլ նաև՝ զենքի սահմանափակման նոր առաջարկի շուրջ ընտրություն կատարելու խնդրի առջև: Նրանցից շատերի համար զենքի վաճառքի սահմանափակումները անձնական իրավունքների սահմանափակում է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Արդեն վեց տարի է անցել Ուեյն Ռիչարդսոնի դուստր Դարիենի սպանությունից հետո: Սակայն Ուեյնի և նրա կնոջ՝ Ջուդիի համար վերքը դեռ թարմ է:

«Նրա սպանության գործը բացահայտված չէ, մասնավորապես այն պատճառով, որ զենքի վաճառքից առաջ անձնական տվյալների ստուգում չի անցկացվել»:

Մասնավոր կերպով վաճառված զենքը, որով սպանել են աղջկան, գտնել հնարավոր չէ, և դա հենց այն է, ինչի համար պայքարում են նրա ծնողները:

Ռիչարդսոնների խոսքերով, իրենք պետք է միջամտեն, որպեսզի առաջադրված Երրորդ գործառույթը, որը զենքի վաճառքից առաջ կպարտադրի անձնական տվյալների ստուգում անցկացնել, քվեարկության ժամանակ հաստատվի:

Սան Բերնարդինոյի և Օրլանդոյի զինված հարձակումներից հետո, զենքի վաճառքի հարցը քննարկվում է երկրով մեկ: Սակայն Մեյնում, որտեղ զենքի ակումբներն ու որսորդությունը կենցաղի մի մաս են կազմում, անհանգստացած են Երրորդ գործառույթով: Դա մտահոգում է Հենք Սնոումանի պես մեծաթիվ որսորդների:

«Ինչ վերաբերում է զենքի վաճառքից առաջ անձնական տվյալների ստուգումներ անցկացնելուն, ապա ես դրան դեմ չեմ»:

Սակայն այս առաջարկի մի քանի այլ կետեր նրան այնքան էլ չեն գոհացնում: Երրորդ գործառույթը կարգելի բարեկամների և ընտանիքի անդամների շրջանում զենքի փոխանակումը, ինչը այստեղ ընդունված սովորություն է: Զենքի սիրահար Լյուք Հաուսի կարծիքով, այս առաջարկը տանում է դեպի հետագայում զենքի վերաբերյալ ավելի խիստ օրենքների ընդունում:

«Մենք վիրավորված ենք: Նրանք մեզ հիմարի տեղ են դրել, կամ էլ կարծում են, որ ուզում ենք հրաժարվել մեր ինքնապաշտպանության անվիճելի իրավունքից: Դա զայրույթ է առաջացնում»:

Մեյնի բնակչությունը պառակտված է։ Լյուքի նման զենքի սիրահարները համոզված են, որ քվեարկության արդյունքում Երրորդ գործառույթը կմերժվի։ Իսկ Ռիչարդսոնների համար այս առաջարկի ընտրությունը հասարակ բան է, և որ ոչ ոք չպետք է զենքի վաճառքից առաջ անձնական տվյալների ստուգմանը դեմ լինի:

Տեսանյութեր

Լրահոս