Ի՞նչ էր նշանակում Պապ Ֆրանցիսկոսի հարցական հայացքը լուսանկարներում…
«Երազ էի տեսել. տեսա, որ ռմբակոծում են Արամենց դիրքերը։ Իրենք հանգիստ կանգնած էին։ Լուսադեմին էր։ Վախեցած արթնացա։ Երբ մեծ որդիս ասաց, որ վիրավորներ են բերում, չգիտես ինչու՝ գիտեի, որ Արամը զոհվել է»,- ասում է Արամի հայրը։
Այց Առաջին Քրիստոնյա Երկիր / Օր երկրորդ:Այց Առաջին Քրիստոնյա Երկիր / Օր երկրորդ:
Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, ուր տարվել էր Շահեն Հարությունյանը:
Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների մատուցմամբ միասնական աղոթքին խաղաղության խնդրանքով մասնակցում են հազարավոր հայեր:
Կողոպուտ շքամուտքում:
Հռոմի պապ նորին Սրբություն Ֆրանցիսկոսի այցը պատմականորեն շատ կարևոր է: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի Ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից Հռոմի Պապը նվեր ստացավ Նոյան Տապանի մանրակերտ:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում ուղերձ է հղել հայ ժողովրդին:
Երևանում՝ Հանրապետության հրապարակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ համատեղ աշխարհում խաղաղության հաստատման էկումենիկ արարողությունից առաջ ուղերձով հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Հունիսի 25-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետք գյուղում կորել է 7 տարեկան երեխա:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ…
Հռոմի պապի հանդիսապետությամբ Հանրապետության հրապարակում մեկնարկում է էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են հունիսի 25-ին Գյումրիում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ պատարագին: Բրիտանական Daily mail-ը գրում է, որ Հայաստանի Գյումրի քաղաքը երկար տարիներ եղել է քրիստոնեության բնօրրան: «Ֆրանցիսկոս Պապը՝ որպես Հայաստան իր եռօրյա այցի մի մաս, այցելեց Գյումրի՝ նրանց հավատքին իր հարգանքի տուրքը մատուցելու»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը 301թ. ընդունել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն:
Քիչ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ հիմնավորման բերման են ենթարկել armtimes.com-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանին:
Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել է նաև մանկապարտեզում և դպրոցում: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով ՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար:
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածները ակտիվ երիտասարդներ էին, որոնց մի մասը համակիր են Հիմնադիիր խորհրդարանին. «Դա իրենց համար մի տեղ է եղել, որտեղ եկել են պաստառները պատրաստելու կամ դնելու այդտեղ, մանրամասներին տեղյակ չեմ: Ինչպես լուսանկարներից հասկացա՝ գրասենյակի առաջին հարկի հատակն էր»:
Ջիվան Գասպարյանի, Կամո Սեյրանյանի և Գևորգ Դաբաղյանի կատարումը Ծիծեռնակաբերդում հուզել է Հռոմի պապին:
Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս:
«Իր համար մեծ ուրախություն է իրական հայկական մշակույթի, հայկական պատմության սկզբնաղբյուրի հետ շփվել այստեղ: Ըստ իս՝ նրա համար դա ցնծություն է, բայց այն հիմնվում է նաև գիտելիքի ու բարեկամության երկար նախապատմության վրա»:
«Հենց նոր Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից առևանգեցին Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին… Նրանցից մի քանիսին հարվածներ են հասցրել».- այս մասին տեղեկանում ենք «Պայքար Ազատության» ֆեյսբուքյան էջից, որտեղ տեղադրվել են նաև այս լուսանկարները:
2016թ հունիսի 25-ին Գյումրի քաղաքում Հռոմի Պապի այցելության օրը, ՀՀ ոստիկանությունը բառացիորեն առևանգել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։
«Ինձ համար սա շատ հետաքրքրական էր: Այս անգամ տեքստերում փոփոխություններ չեղան, իհարկե, ի տարբերություն երեկվա: Եվ մեկ կարևոր նշան էր այն, որ պապը կաթողիկոսին հրավիրեց իր պապոմոբիլով շրջել Գյումրու հրապարակով: Նախկինում նման դեպքեր, իհարկե, եղել են, նա կրոնական առաջնորդներին հրավիրում է իր հետ շրջել պապոմոբիլով: Սա շատ նշանակալի պահ էր»:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում այսօր Գյումրիում ոստրկաններն առեւեանգել էին, գտնվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն):
Սա ի՞նչ է, ստրկամիտ օտարասիրությո՞ւն, մեր ունեցածը բարբարոսաբար ջնջելով ինքնահաստատման մոլո՞ւցք, թե՞ պարզապես անբուժելի տգիտություն: Դիմացինի դրական կերպարը գովերգելու համար պարտադի՞ր է մեկ ուրիշին սևացնել երևակայական դատողություններով, մի՞թե դրանից դիմացինն ավելի լավն է երևալու, կամ նա դրա կաիքն ունի՞: Վստահ եմ Պապը դրա կարիքը չունի, իսկ գուցե մե՞նք կարիք ունենք լավը երևալու Պապի աչքին…բայց հանուն ինչի՞:
Հիմնադիր խորհրդարանը որևէ կապ չունի այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կազմակերպվող ֆլեշմոբի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը.
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում հանդիսավոր սուրբ պատարագ է մատուցել, որի ընթացքում ուղերձ է հղել հայ ժողովրդին: Հռոմի Պապն իր խոսքը սկսել է Եսայի մարգարեի հետևյալ խոսքերով. «Կվերականգնվեն հին ավերակները, կվերանորոգվեն անբնակ քաղաքները»:
Լևոն Բարսեղյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեանյութ է տեղադրել, որտեղ երևում է Շահեն Հարությունյանին առևանգող մեքենան: Լևոն Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ տեսանյութն ինքն է նկարել, Շահենին տանում են այդ մի մեքենայով:
Քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն տանում են Վանաձորի ուղղությամբ: