
ՄԻՊ-ը հայտարարությունը՝ Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ

Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ: Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ