
Ո՞րն է երկամյա տղայի մահվան պատճառը

Tsayg.am-ը գրում է. Արաբկիր բժշկական կենտրոնում երկու տարեկան տղա երեխա է մահացել: Երեխան մի քանի օր առաջ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից է տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի փոխանցմամբ, 2015 թվականին ծնված Արման Մանգասարյանը մայիսի 11-ին էր տեղափոխվել մայրաքաղաք: Փոքրիկն ունեցել է բնածին սրտի արատ, մի քանի անգամ բուժում է ստացել, բայց նա վիրահատության կարիք է ունեցել: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի փոխանցմամբ, դատաբժշկական փորձաքննությունն ևս հաստատել է, որ մահը վրա է հասել բնածին հիվանդության պատճառով: