Սոցցանցում երեկ տարածվեց հայտարարություն այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 278 հասցեում` «Վարդանանք» ռեստորանի դիմաց, արագ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, մի քանի մետր խորությամբ փոս է փորված: Բացի նրանից, որ քաղաքաշինական պահանջները կոպտորեն խախտվել են, նոր սեփականատերը, որի անունը կապվում է Շենգավիթի թաղապետարանի նախկին տեղակալներից մեկի հետ, կամայականորեն և ապօրինաբար փակել է ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետևանքով սանիտարահիգիենիկ իրավիճակը սրվել է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ 2016 թվականի սեպտեմբերի 22-25-ը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր:
Եվ այսպես, կարելի է ասել, որ ՀՀ կառավարության նոր կազմը գրեթե պատրաստ է, բացառությամբ՝ ամենակարևոր երկու գերատեսչությունների ղեկավարների նշանակումը՝ ՀՀ Պաշտպանության նախարարի և ՀՀ Արտաքին գործերի նախարարի:
2014-առ այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն` նախագահության անդամ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգրատրել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերին:
«Արդարադատության համակարգում իմ տեսլականի մասին բազմաթիվ անգամ առիթ ունեցել եմ ասելու: Փոփոխությունները կլինեն նաև կառավարության ծրագրին համահունչ, որը կներկայացվի առաջիկայում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է շահադիտական նպատակով կնոջը պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բրյուսել-Երևան թռիչքները բելգիական ավիաընկերությունը կիրականացնի 2017 թվականի մարտից։ Այս մասին տեղեկատվություն է զետեղված ավիաընկերության պաշտոնական կայքում։ «Brussels Airlines»-ը շարունակում է մեծացնել իր սպասարկման ցանցը և դեպի Հայաստան թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի մարտի 31-ին։ Դեպի մայրաքաղաք Երևան շաբաթական մեկ չվերթ կիրականացվի ուրբաթ օրերին, իսկ հուլիսին և օգոստոսին ակնկալվում է շաբաթական երկու չվերթ՝ ուրբաթ և երեքշաթբի օրերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Լեւոն Ալթունյանին ՀՀ առողջապահության նախարար նշանակելու մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար: Մեկ այլ հրամանով՝ Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակում ստեղծվել են կոոպերատիվներ, որոնց շնորհիվ գյուղացիական տնտեսություններն այսօր արտադրանքի հավելյալ արժեքի ստեղծման առումով մեծ հաջողություններ են գրանցում: Այս մասին Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի` «ENPARD»-ի գործընկերների երրորդ համաժողովին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Օրեր առաջ հրատարկվեց նյութ 63-ամյա ազատամարտիկ Համլետ Եսայանի առողջական խնդիրների մասին։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին չարորակ ուռուցք, որն անհաժեշտ էր շտապ վիրահատել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ:
Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի առաջնամասում ևս թաքցրել է նույն ապրանքանիշի 48 հեռախոս` մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով:
Սեպտեմբերի 28-ին, 30-ին շրջանների մեծ մասում, հոկտեմբերի 1-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
2016թ. հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց կողմից հասարակական անվտանգությունը վտանգելով, բռնություններով, ջարդերով, գույք ոչնչացնելով ու վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված որոշումներով մեղադրյալներ Լևոն Ասլանյանի և Արմեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
Rusarminfo-ի տեղեկություններով՝ Հայաստանի 6 քաղաքացի է տուժել Չեխովի շրջանում՝ Սիմֆերոպոլի մայրուղու 79-րդ կիլոմետրին տեղի ունեցած վթարի հետևանքով։
Հ/կ-ները հայց են ներկայացրել արդարադատության նախկին նախարար, այժմ` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի դեմ` նշելով, որ վերջինս արատավորել է իրենց գործարար համբավը և պահանջել հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:
Հարբած հրացանավորի վնասազերծումը:
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 27-ին մեկնել է Միացյալ Նահանգներ և Կանադա` հանդսիապետելու իր կաթողիկոսական ընտրության և օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները Լոս Անջելեսի, Մոնրեալի և Նյու Յորքի մեջ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
Այսօր առավոտյան երևանյան ինչ-որ լրատվամիջոց լուր է հրապարակել, թե իմ շտաբն այսօրվանից սկսելու է ընտրակառաշք բաժանել: Ծիծաղելի այս հեյրուրանքը նույնիսկ չէի մեկնաբանի, եթե չտեսնեի ընտրությունների վրա ստվեր գցելու և մեր քաղաքի հեղինակության հետ խաղալու հստակ միտում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 26-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ներքին Չարբախի մի հասցեում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կարապետ Մ.-ին:
Սեպտեմբերի 26-ին Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես եկավ Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.19-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող Վանաձորի «Վերնատուն» ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում: Երեկ «Ժողովուրդ»-ը վերը նշված լուրերի առնչությամբ փորձել է Վահրամ Բաղդասարյանից մեկնաբանություն ստանալ:
Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձեւավորվի: Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարեւորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: