Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Ահարոնյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Ռուբեն Ահարոնյանին ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

«Դուք հայ երաժշտարվեստի երախտավորներից եք` ճանաչված ջութակահար, որի վարպետության և տաղանդի շնորհիվ է նաև կերտվել ջութակի հայկական դպրոցի համբավը:

Խորհրդանշելով հայկական կատարողական արվեստի մի ողջ դարաշրջան` Դուք մշտապես հուզել եք դասական երաժշտության սիրահարներին: Այսօր էլ, թեև ապրում և արարում եք հայրենիքից հեռու, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված ներկայությամբ շարունակում եք հարստացնել կամերային երաժշտարվեստի գույները՝ ամենուր հնչեցնելով նաև հայկականը»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031