Տուժածներին եւ զոհվածների հարազատներին ուղեկցելու են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի ղեկավար Կրիստիան Էստրոզին, ինչպես նաեւ տեղի կրոնական հանրակցությունների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:
Խորհրդի անդամները վարչապետի հետ հանդիպմանը կքննարկեն տնտեսության ոլորտին վերաբերող ռազմավարական և կառուցվածքային խնդիրներ, կներկայացնեն կոնկրետ ծրագրեր ու առաջարկներ, որոնք վերաբերում են փոքր և միջին ձեռնարկատիրությանը, արդյունաբերական ոլորտին, կրթությանն ու գիտությանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին, բանկային համակարգին, հարկային օրենսգրքին, գյուղատնտեսական, բնապահպանական և այլ ոլորտների խնդիրներին:
Սպարտակ Մելիքյանը վաճառել է նաեւ երկու տարբեր ընկերություներում ունեցած իր բանետոմսերը, որոնք առանձին-առանձին կազմել են 4.046 միլիոն դրամ եւ 904 հազար դրամ, ինչպես նաեւ վաճառել է երեք տարբեր ընկերությունում ունեցած բաժնեմասերը 30 միլիոն դրամով, 117 միլիոն դրամով եւ 3 միլիոն դրամով: Պատգամավորը նույն տարում վերադարձրել է նաեւ 9.5 միլիոն դրամ փոխառություն:
Ամերիկացի բժիշկ Ջուլի Թոմփսոնը պատմել է iPhone-ի գործառույթի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը։
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը Malls.ru պորտալի «Ռուսաստանի 100 խոշորագույն առևտրային կենտրոնների սեփականատերերի» վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է պորտալի անցկացրած ուսումնասիրության արդյունքում: Վարկանշային աղյուսակը կազմվել է GLA-հարթակների (Global Leasing Area) մակերեսի ծավալի հիման վրա, որոնք պատկանում են Ռուսաստանի առևտրային կենտրոններում տեղակայված ընկերություններին: Հետազոտության արդյունքներով՝ հիմնական բրենդները, որոնք պատկանում են «Տաշիր» ընկերությունների […]
Զգուշացեք թրաֆիքինգի վտանգներից:
Տեսնելով արթնացած տանտերերին՝ դռան տեղը շփոթած գողը դուրս էր ցատկել 2-րդ հարկի պատուհանից:
Շիրակի մարզի Արևշատ համայնքում կառուցվել է փարախ և հովվի տուն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Բջջայինի գողը՝ տեսանկարահանող սարքի «թիրախում»:
«Պատի աջ եւ ձախ մասերում բացված շերտերից հայտնաբերված հնագիտական նյութերը փաստում են, որ հնավայրն ակտիվորեն գործել է հազարամյակներ շարունակ: Մենք հողի շերտից ամբողջովին մաքրել ու բացել ենք մուտքին կից պարիսպը 20 մետր երկարությամբ եւ 12 մետր լայնությամբ: Դրսի պատի ճակատային հատվածում նկատվել է հնագիտական շերտ, որը, դատելով գտնված նյութերից, թվագրվում է ուշ բրոնզի եւ վաղ երկաթի դարերով: Նույն արտաքին պատի ստորին հատվածում նկատվել է ուրիշ պարսպի հիմնաքարերի շարվածք, որտեղից դուրս ենք բերել վանակատե, ոսկրե գործիքներ, սեւով փայլեցված խեցեղեն»:
Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանքը:
Վայոց Ձորի Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանը կարծում է, որ սեպտեմբերի 25-ին գյուղում կայանալիք «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնն ինչոր կերպ կնպաստի գյուղի զարգացմանը, ինչպես նաեւ ավելի շատ հյուրեր ներգրավելուն:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Վիեննայում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:
Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը:
Քարանձավները զբոսաշրջության նպատակներով օգտագործելու միջոցառումների ծրագրի աշխատանքները շարունակվում են:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Կիրիենկոյին և ՀՀ ում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության ծառայողներ Դ. Ա.-ն և Գ. Տ.-ն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վարդանյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, իսկ նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բալայանը՝ պաշտոնեական անփութություն և պաշտոնեական կեղծիք:
2016թ-ի սեպտեմբերի 23-ին համացանցում տարածված «Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները քրեակատարողական հիմնարկներում» վերտառությամբ հրապարակմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացնող խմբի կողմից հերթական փորձն է կատարվել ապակողմնորոշել հանրությանը՝ այդ նպատակով հրապարակելով տեղեկություններ անգամ նախորդ տարիների հաշվետություններից, որոնց ի դեպ պատշաճ կերպով տրվել էին գրավոր հերքումներ:
Մասնատել և գողացել էր զբոսայգու շատրվանների դետալները:
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց:
ՔԿՀ-ներում առկա խնդիրների շարքում դեռևս պահպանվում է նաև կոռուպցիայի արատավոր պրակտիկան: Կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են ոչ միայն մակրո, այլ նաև միկրո մակարդակում:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ 2016 թվականի հուլիսի վերջերին Սևան համայնքի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։
2016 թ. հուլիսի 29-30-ը Երևան քաղաքի Սարի թաղում, Խորենացի փողոցում և հարակից տարածքներում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր անձանց վնասվածքներ պատճառելու ու բռնության կիրառմամբ ոստիկանության բաժիններ տանելու հիմքով հարուցված քրեական գործերը միացվեցին:
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախաքննական մարմնի կողմից ծանուցագրով հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, ինչից հետո նրան բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել։