
Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա

Մայիսի 23-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները պարաններով կապել են ցլին և տեղափոխել անասնագոմ:
https://www.youtube.com/watch?v=taMSGUSmubM
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի