
Ֆրանսիայում կալանավորվել և ՀՀ է տեղափոխվել մի շարք հանցագործություններ կատարած տղամարդը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների և Հայաստանի ու Ֆրանսիայի Ինտերպոլի ԱԿԲ-ների համագործակցության, ինչպես նաև հարազատների շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ 2016 թ. հուլիսի 15-ին Ֆրանսիայի իրավապահ մարմիններին ինքնակամ ներկայացել, կալանավորվել է, իսկ ս/թ. մայիսի 24-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Փարիզ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Գևորգ Պ.-ն, որը 2014 թ. մարտի 10-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 1-ին մասի, 139 հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասի և 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով: