ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանի ՌԴ գործողման ծախսերը կկատարվեն ՀՀ բյուջեիմիջոցների հաշվին։
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը` առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ` Անիի որդին: Ինչպես փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը, նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ:
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 22-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 23-24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները Երեւանի Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Անկախության տոնի զորահանդեսին:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է KfW բանկի ներկայացուցիչներին:
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանության յուրացման նախապատրաստության համար։
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդաչուները թռիչքների են ձեռնամուխ եղել Կաբարդա-Բալկարիայի լեռներում:
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
Թուրքական DHA գործակալությունը հայտնում է, որ Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցների աշխարհագրական քարտեզներում Հայաստանը ներկայացված է հին սահմաններով։ Բացի այդ՝ քարտեզներում ներկայացված է նաև Քուրդիստանը։
Նա նշեց, որ Գրիգորյանների ընտանիքը չորս զավակ ունի, և նրանք Գյումրիում հայտնի են՝ որպես երիտասարդներ, որոնք ոչ մի անգամ որևէ կրիմինալ կամ խուլիգանական պատմությունների մեջ ներգրավված չեն եղել. «Հայտնի են իրենց ընկերասիրությամբ, պարկեշտությամբ, մեծի նկատմամբ հարգանքով։ Արշակն ամենահամեստն էր չորս եղբայրների մեջ, ու, իրոք, սա հարված էր, երբ իմացանք Արշակի մահվան բոթը, նա նաև շատ կիրթ էր, ու բոլորի համար զարմանալի է այն, ինչ տեղի ունեցավ»։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ընտանիքում մեծ ողբերգություն է:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Անկախության 25-ամյակ զորահանդես-շքերթը։
Հայկական կիբեր բանակն Անկախության տոնի առթիվ կոտրել է մի քանի ադրբեջանական կայքեր և դրանցում տեղադրել Հայաստանի դրոշը` շնորհավորական ուղերձով:
«Հրապարակ» թերթը գրում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարել է «նորմալ շփվել» լրագրողների հետ կառավարության նիստերից հետո։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այն փոքր, բայց գեղեցվիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։
Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը։ Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։
Այսօր նշվում է 25-րդ տարեդարձը պատմական այն հանրաքվեի, որը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Խորհրդային միությունից Հայաստանի անկախացմանը եւ արդյունավետ ձեւով վերահիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը:
Այսօր լրանում է անկախության հռչակման 25-ամյակը: Տոնի առթիվ Երևանում սկսվել է զորահանդեսը։
«Բոլորս էինք ուզում անկախանալ, բոլորս էինք գնացել այնտեղ հանուն անկախության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերհիշեց Արա Մինասյանը, ով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Սա բարձր պարգեւ է: Այն ոչ թե մի մարդու կամ մի անձնակազմի է տրված, այլ ողջ համակարգին»,- նշեց նա:
Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են կատարվում եւ նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որեւէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Գյումրիի կենտրոնական փողոցներում փակցված ու մեծ աղմուկ հանած պաստառի հեղինակը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են. երեկ պաշտոնապես հաստատվել է այդ վարկածը։ Հիշեցնենք, որ այդ պաստառի վրա նկարված էին զառեր և գրված էր՝ «Հաջողության բանաձևը»։
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ լինելու են հավասար պայմաններ, եթե մեկնումեկը հաջողակ բիզնես ունենա, որևիցե կերպ նրանից այդ բիզնեսը չենք խլելու։ Արմենակ Խաչատրյանը հույս ունի՝ ֆաբրիկան վերագործարկվելու է։
Մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներ խթանելու և մեր տնտեսական ու մշակութային կապերը հզորացնելու նպատակով:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար:
Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են օրենք, որը 2020 թվականից արգելում է պլաստիկե միանգամյա ամանեղենի վաճառքը: Մինչ այդ ժամանակը արտադրողները պետք է օգտահանեն բոլոր գոյություն ունեցող պլաստիկե արտադրանքը, իսկ հետագայում կկարողանան նման արտադրանք թողարկել սոսկ կենսատարրալուծվող նյութերից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մտածեք, թե ինչի վրա եք ծախսում ձեր գումարը։ Ուշադրությամբ հաշվեք ձեր ծախսերը։ Կատարված գնումներն իրականում անհրաժե՞շտ են։ Չի՞ կարելի է արդյոք խնայել՝ այս կամ այն ապրանքը չգնելով։ Բյուջեի մանրամասն չլպանավորումը ձեր տնտեսական բարեկեցության նավակի գլխավոր ճեղքվածքն է։ Քանի դեռ չեք սովորել հաշվարկել անձնական բյուջեն գոնե հաջորդ ամսվա համար, ֆինանսական առումով ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 01.00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 01.00-ն կդադարեցվի Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը: