Դատավոր Էդիկ Ավետիսյանը 15 միլիոնով «Լեքսուս» է գնել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը նախորդ տարի 15 միլիոն դրամով «LEXUS NX 200 t» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Ավետիսյանի դրամական միջոցները նախորդ տարի նվազել են 10 միլիոն դրամով: Այսպես, նա տարեսկզբին հայտարարագրել էր 15 միլիոն դրամ, իսկ տարեվերջին իր մոտ մնացել էր միայն 5 միլիոն դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 10 միլիոն 327 հազար դրամ և ստացվել աշխատավարձից: Կինը՝ Նաիրա Խաչատրյանը, բավական հարուստ է ներկայանում: Նա հայտարարագրել է 176 միլիոն դրամ դրամական միջոցներ և 94 միլիոն 888 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 888 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 94 միլիոնը՝ վարձակալության դիմաց ստացված վճարները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031