ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա` մի խումբ անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Հափշտակել էր հաշվապահի պայուսակը և փախել: Վնասի չափը 1 միլիոն դրամ էր։
«Արտադրված է Բավրայում» պիտակով հնդկաձավարը շուտով տեղական շուկա կմտնի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ:
Այս ամբողջ թնջուկը հիմք հանդիսացավ, որպեսզի Գնիշիկ համայնքի նոր ղեկավարը ամիսներ առաջ խզի բոլոր կապերը ԳՊԼ-ի (ի դեմս Արսեն Մաթևոսյանի) և այն ուղղակիորեն ու անուղղակի հովանավորող WWF-Հայաստանի (ի դեմս Մաթևոսյանի մտերիմ ընկեր Կարեն Մանվելյանի) հետ:
ՀՀ Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ցանկանում եմ, որ լինեք եռանդուն, նպատակասլաց ու լավատես: Ձեզ սպասում է նոր գիտելիքներ ձեռք բերելու, աշխարհը ճանաչելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ:
Ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատար մակնիշի 848 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ՝ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին։
Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնության հետքեր:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 26-ին կայացել է ԿԲ խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Երբ նոր էինք դարձել բժշկականի ուսանող, սպիտակ խալաթ հագնելը մի յուրահատուկ հաճույք էր և հպարտություն: Սակայն չնկատեցինք էլ ինչպես, սկսեցինք խալաթները ծալել և տոպրակի մեջ կախել բժշկականի դարպասների կողքի ճաղերին:
Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 29-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, մայիսի 30-31-ը նույնքան կբարձրանա:
Մայիսի 26-ին, ժամը 12:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի բակում ընկած քաղաքացի կա (հավանաբար ընկել է շենքից). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 25-ին, ժամը 11.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում գտնվող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց:
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը:
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում):
«Խախտողը պետք է պատժվի տեղում, հնարավորինս խիստ: Մեքենայից նետում են ծխախոտ, շիշ, տուփ, ամբողջական տոպրակներ` կենցաղային աղբով լցված: Դա պետք է չլինի: Դրանից բացի, կան անբարեկարգ աղբավայրեր, որտեղից քամին աղբը դաշտերով սփռում է, արդյունքում ունենում ենք խայտառակ իրավիճակ: Մյուս կողմից մենք ունենք լուրջ անելիք, պետք է ստեղծել աղբամանների խիտ ցանց, որպեսզի քաղաքացին աղբը թափելու տեղ ունենա»,-ասաց Վաչե Տերտերյանը:
Թաղման ծառայություններ տրամադրող El Ultimo Capricho իսպանական ընկերությունը հաղորդել է «Ռեալի» և «Բարսելոնայի» նշաններով դագաղների վաճառքի մեկնարկի մասին:
2017 թվականի ամառային զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը չեն գործի, քանի որ դրանք դեռևս չեն հաստատվել: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ծրագրերը գործարկել հաջորդ զորակոչի ժամանակ:
Ինչո՞ւ Վրաստանի քաղաքացուն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կալանավորեցին և տեղափոխեցին Հայաստան:
«2015թ.-ից հետո լուրջ համաճարակային իրավիճակ չենք ունեցել։ 2015թ. մեզ համար շատ ծանր տարի էր, իսկ հիմա նախադրյալ չունենք, որ կարողանանք կանխատեսել, այս կամ այն հիվանդության բարձրացման ցուցիչներ չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Մայիսի 26-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է արկ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետության քաղաքացիություն՝ այն պատճառաբանությամբ, որ անձն ունի ՀՀ քաղաքացիություն և ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 26-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
62-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։
Իրանի քաղաքացին միջազգային հետախուզման մեջ էր գտնվում խարդախություն և յուրացում կատարելու մեղադրանքով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: