Մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանգրվանած Քուվեյթի քաղաքացիները մեծ աղմուկ ու ծեծկռտուք են սարքել:
Օգոստոսի 17-ին, ժամը 13:20-ից մինչև 13:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 22 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ. Նոյակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2394 կրակոց:
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օգոստոսի 16-ին դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին գրադարանները վերաբացելու նամակ-պահանջով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում ծառի բունն ուղղահայաց կիսվել է:
Երևան քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը հուլիսի 21-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն:
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները համագործակցելով ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտնաբերվել և նույն օրը, ժամը 14.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սամվել Վ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի, 315 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին փեսային:
Այսօր կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը: Նույն որոշման համաձայն` գույքը հանձնվելու է Շիրակի պետական համալսարանին:
Օգոստոսի 17-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցում գտնվող «Նոյ» գինու և կոնյակի գործարանի փաթեթավորման պահեստում:
Լյուքսեմբուգում հիմնադրված Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո:
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը գործադիրի նիստում նշեց, որ նախատեսվող փոփոխությունն իրավակիրառ բնույթի է:
Օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:
Ավելի վաղ, քննությամբ պարզվել էր, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3 զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել էր Գեղարքունիքի մարզում:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Երևանի 24-ամյա բնակչին առևանգելու և ծեծի ենթարկելու հանգամանքները:
Կառավարության որոշմամբ Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց և վերջինիս տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին` նպատակային նշանակությամբ օգտագործման համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաև հանրապետությունում սպորտային տուրիզմի զարգացման հարցը՝ արագացնել «Սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգ»-ի մշակման աշխատանքները և քննարկել այդ նպատակով լեռնադահուկային, ջրային և համապատասխան այլ մարզաձևերի զարգացման խթանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ինչպես նաև արդեն իսկ առկա պայմանների կատարելագործման հնարավորությունները:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը հանդիպելու է Չինաստանի ավիացիոն իշխանությունների և ավիաընկերությունների հետ՝ երկկողմ ուղիղ չվերթեր կազմակերպելու հարցը քննարկելու համար:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 19-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Տրանշ 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ կառավարությունը ճանաչեց բացառիկ գերակա հանրային շահ:
«Բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն փակագծերը չեմ կարող դեռևս բացել, անուններ տալ: Բանակցությունները շարունակվում են և այս փուլում կարևոր է լռություն պահպանելը, երբ պահը գա, անպայման կտեղեկացնենք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Առաջին նամակն ամբողջությամբ չեմ կարող ընթերցել, բայց ասեմ՝ «Այ…հերիք է մարդասպաններին պաշտպանես»: Իսկ վերջին նամակը նույնպես ամբողջը չեմ կարող կարդալ՝ «Հերիք ա էդ հանցագործ… տղերքին պաշտպանես», այնտեղ բառեր կան, որ ուղղակի չեմ կարող ասել»,- նշեց փաստաբանը:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հսկիչ-արահետային գոտուց հայտնաբերել են էլեկտրոդի վրա կպչուն ժապավենով ամրացված կապոց, որի մեջ առկա են եղել կանաչավուն զանգվածով լցված, ընդհանուրը 29 գրամ քաշով 10 փաթեթներ:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Կարեն Մարդանյանի, դատավորներ Ն.Հովակիմյանի և Ա.Մնացականյանի, այսօր անպարտ է ճանաչել և արդարացրել է ծեծի մեղադրանքով տուգանքի դատապարտված Արտակ Արզումանյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արզումանյանի պաշտպան Գերոգի Մելիքյանը:
«Մենք ամեն օր կապի մեջ ենք ավիաընկերությունների հետ, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների մասով»: