Բաժիններ՝

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել գրադարանները

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օգոստոսի 16-ին դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին գրադարանները վերաբացելու նամակ-պահանջով:  Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ գրադարանների փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից։ Ավելին՝ փակման համար մինչ օրս չի ներկայացվել որևէ ողջամիտ հիմնավորում, գրադարանների առկա ռեսուրսների և դրանցից օգտվողների վերաբերյալ որևէ վիճակագրական տվյալ, ինչը թույլ կտար բացատրել փակման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել փակված գրադարանները և վերականգնել աշխատանքից ապօրինի ազատված մասնագետներին: Օպտիմալացման նպատակով համայնքապետարանում, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառապես հիմնվելով յուրաքանչյուր օղակում կատարվող աշխատանքների ծավալի, աշխատակցի կատարողականի քանակական և որակական հատկանիշների վրա, և առաջնորդվել գործընթացների արդյունավետ կառավարման սկզբունքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս