
«Սևան» ՔԿՀ-ում թմրանյութով կապոց է հայտնաբերվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հսկիչ-արահետային գոտուց հայտնաբերել են էլեկտրոդի վրա կպչուն ժապավենով ամրացված կապոց, որի մեջ առկա են եղել կանաչավուն զանգվածով լցված, ընդհանուրը 29 գրամ քաշով 10 փաթեթներ:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: