
Վերաքննիչ դատարանն արդարացրել է կնոջը ծեծի ենթարկելու համար դատապարտվածին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Կարեն Մարդանյանի, դատավորներ Ն.Հովակիմյանի և Ա.Մնացականյանի, այսօր անպարտ է ճանաչել և արդարացրել է ծեծի մեղադրանքով տուգանքի դատապարտված Արտակ Արզումանյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արզումանյանի պաշտպան Գերոգի Մելիքյանը:
Արտակ Արզումանյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 100 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Արզումանյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը պահանջով՝ բեկանել և փոփոխել Արտակ Արզումանյանի վերաբերյալ դատական ակտը՝ նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ` ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը:
Ըստ մեղադրանքի՝ Արտակ Արզումայնանը 2015թ. մարտին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 4 տանը քաշել է նախկին կնոջ մազերից և նրան պատճառել ֆիզիկական ցավ: