
Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը զգոնության կոչ է անում և հորդորում ստեղծված իրավիճակից ելնելով, զգոնություն և զգուշություն ցուցաբերել , միաժամանակ հորդորում է՝ անհարկի չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին։
Նախարարությունը դիմել է նաև որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ հնարավորինս զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:
ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով կարﬕրգրքային կենդանիներին: