Բաժիններ՝

Երևանի հյուրանոցում հանգրվանած Քուվեյթի քաղաքացիներն իրար ծեծել են

Մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանգրվանած Քուվեյթի քաղաքացիները մեծ աղմուկ ու ծեծկռտուք են սարքել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, գիշերը ուշ ժամի հյուրանոցում հանգրվանած Քուվեյթի 2 քաղաքացի իրար են ծեծել: Նրանցից մեկը, ով 45 տարեկան է, գլխին ապակյա բաժակով հարված է ստացել:

Ծեծկռտուքը դադարեցնելուց հետո վնասվածք ստացած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի շրջանում պատռվածք վնասվածքներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգը ստացել է, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս