
Դատախազը հաստատել է հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով մեղադրական եզրակացությունը. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից հաստատվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և Եղիշե Խաչատրյանի՝ դեպքին ականատես տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար մեղադրվողներ Ա.Չ.-ի, Ա.Ն.-ի, Խ.Կ.-ի, Ա.Զ.-ի և Յու.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: