Բաժիններ՝

Ավազակային հարձակում Երևանում. հափշտակել են 7 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, վաղ առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6-րդ շենքի բնակիչ Ալբերտ Վանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր ընկերոջ հետ դեկտեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում գործող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ Երևանի բնակիչ, 42-ամյա Արմինե Արազյանի նկատմամբ հափշտակության փորձ կատարելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Վանյանն իր ընկերոջ՝ Լվովյան փողոցի 11 շենքի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Աղաջանյանի հետ «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի դիմաց հարվածել է Ա. Արազյանին և նրա ձեռքից հափշտակել տոպրակը, որի մեջ եղել է 7 մլն դրամ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս