
Տխրահռչակ 205 հոդվածը փոխում են. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի շատ կարեւոր օրինագիծ: Առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի տխրահռչակ 205 հոդվածում: Այս հոդվածով պատիժ է նախատեսվում հարկերից չարամտորեն խուսափողների համար:
Օրինագծով որոշակի հստակեցումներ են մտցված 205 հոդվածի տեքստում: Բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունները այս փոփոխությունները դրական են գնահատում: Սակայն հայտնի չէ, թե ՊԵԿ-ը ինչպես այն կկիրառի հետագայում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: