Բաժիններ՝

ԱԺ-ն վավերացրեց 180 միլիոն դոլարի պետական պարտքի ավելացման համաձայնագրերը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ձայների՝ կողմ՝ 81, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 17 հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ ըստ վերոնշյալ նախագծի՝ նախատեսվում է ինտերնետ շահումային խաղերի, վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն՝՝ սահմանել 500 միլիոն դրամ։

ԱԺ-ն վավերացրեց նաև 3 վարկային համաձայնագրերը, ըստ որոնց՝ ՀՀ-ին տրվում է 180 միլիոն դոլարի պարտք։

2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրն ընդունվեցին՝ կողմ՝ 78, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը՝ կողմ՝ 78, դեմ՝ 23, ձեռնպահ՝ 3 ձայների հարաբերակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս