Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Դդմաշեն գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիերը. shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից օժանդակ շինության սենյակում հայտնաբերել են 79-ամյա Երվանդ Խաչատրյանի և 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը եղել է բազմոցին պառկած, իսկ ամուսինը՝ գետնին բերանքսիվայր ընկած։ Տան զննությամբ պարզվել է, որ նույն սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով միացված է ինքնաշեն գազի սարքավորում, վրան՝ ալյումինե կաթսա, իսկ մեջը կան այրված սննդի մնացորդներ և չի բացառվում, որ ամուսինները ծխախեղդ են եղել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։