Բաժիններ՝

«Ռուսաստանի ինքնիշխան պահուստները մնում են 100 միլիարդ դոլար մակարդակում». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխան պահուստները մնում են 100 միլիարդ դոլար մակարդակում։

«Մենք պահպանել ենք մեր պահուստները։ Այո՛, կառավարության Պահուստային հիմնադրամը կրճատվել է որոշ չափով, սակայն Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը մնացել է գրեթե անփոփոխ։ Կառավարության պահուստները մնում են 100 մլրդ դոլար մակարդակում»,- ասել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է, որ ՌԴ Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստները անգամ ավելացել են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի միջազգային արժույթները նվազել են 8 մլրդ դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031