Ուշադրություն. ձնաբքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Շենավան, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Ճարճակիս, Սիփան, Միջնատուն, Լեռնապար, Միրաք, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Օթևան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Մելիքգյուղ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ կան փակ ճհատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Արարատի, Շիրակի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: