Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքը բաց է. ուժեղ քամին և ձյան տեղումները շարունակվում են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Երկկողմանի բացվել է Վարդենյաց լեռնանցքը, սակայն ուժեղ քամին և ձյան տեղումները շարունակվում են:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս