
Արտակարգ դեպք Երևանում. ըստ նախնական տեղեկությունների՝ բնակարան թալանողը 12-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել է ցած։
Նրա մոտ հայտնաբերվեց մարտկոց /батарейка/, ձեռնոցներ, իսկ դիակից մի քիչ այն կողմ հայտնաբերվեց պտուտակահան։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։