Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, առկա է մերկասառույց, ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան և Մռավյան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով: Տիգրանաշենի ոլորանները, Արագածոտնի մարզի Լեռնապար, Արայի, Արագած, Երնջատափ, Լուսագյուղ, Սարալանջ, Նորաշեն և Շենավան գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին և Արագածոտնի մարզի Թալին տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Վայոց ձորի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս