
Երևան-Գորիս ավտոճանապարհին փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են ժամանանակավոր վրանային հենակետ

Հունվարի 26-ին, ժամը 02.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի 44 AA 401 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., 3 ուղևոր) Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գորիս հատվածի 207-րդ կմ-ին խափանվել է:
Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են ժամանանակավոր վրանային հենակետ: