
Դավիթ Տոնոյանն ԱԻՆ-ում մի շարք նոր նշանակումներ է արել

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչությունում, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչությունում, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում, ինչպես նաև Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Գագիկ Էլյազյանին և Սյունիքի ՄՓՎ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետի տեղակալ Գևորգ Խաչատրյանին և ՓԾ տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Անահիտ Դավթյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում: