Բաժիններ՝

Հայ-­չեխական պայմանավորվածությունները կյանքի են կոչվում. Tatra Тrucks­-ը Հայաստանւմ գործարան կհիմնի

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության և բեռնատար մեքենաների արտադրությամբ զբաղվող չեխական Tatra ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը «Արմենպրես»-­ին հայտնեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կոտայքի մարզում գործարան է հիմնվելու:

Նախարարի տեղեկացմամբ` Tatra Тrucks եւ Zenon ՍՊԸ-­ի միջեւ կնքված հուշագրով նախատեսվում է Կոտայքի մարզում հիմնադրել Tatra բեռնատար մեքենաների արտադրության գործարան։

«Ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստանում արտադրություն հիմնելու հնարավորությունները»,-­ նշեց Սուրեն Կարայանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը չեխ գործարարների հետ հանդիպել էր դեռևս հունվարի 18-­ին: Կազմակերպության ներկայացուցիչ Ջիրի Վաբռան ներկայացրել էր Երևանի հանրային տրանսպորտի զարգացման նախնական առաջարկը:

Ջիրի Վաբռան շեշտել էր, որ նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ կազմակերպությունը մտադիր է համագործակցել:

Կողմերը պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել հետագա աշխատանքները և կազմակերպության ծրագրերը իրագործելու նպատակով:

Tatra ընկերությունը հիմնվել է 1850թ-­ին: Կազմակերպության կապիտալիզացիան կազմում է շուրջ 3.7 միլիարդ չեխական կրոն (148 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս