Բաժիններ՝

Երևանում ծնված հինգ երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ`  առողջապահության նախարարության մասնագիտական խումբն այսօր շրջայց է կատարել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն,  «Մուրացան»  հիվանդանոցային համալիր, «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ` երեկ ծնված հնգյակի առողջական վիճակի մասին տեղեկանալու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում առանձին գնահատվել է նորածինների առողջական վիճակը, քննարկվել են խնամքին ու բուժմանն առնչվող հարցերը:

Մասնագետների գնահատմամբ` երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը`  ծայրահեղ ծանր։ Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է:

Մասնագիտական խումբը հանդիպել է նաև նորածինների հարազատներին, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցերը:

Նշենք, որ նորածինների բուժման ընթացքը գտնվում է  նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։ Մասնագետների այցերը կլինեն շարունակական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031