Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ տարեկան 25-26 հազար մարդ է արտագաղթել
«Միգրացիայի առումով հեղափոխական միտումներ չկան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ նշելով, որ 2002-2007 թթ. Հայաստանից տարեկան հեռացել է 25-26 հազար մարդ, հետագա տարիներին՝ մինչև 2015 թ.՝ տարեկան 29-30 հազար:
Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ուղևորափոխադրումների հոսքը դրական էր, Եգանյանը համաձայնեց և նկատեց, որ նրբություն կա, և հետազոտողներն արձանագրել են, որ այդ տարիներին արտագաղթ եղել է։
Թե ինչպե՞ս են ընտրություններն ազդում արտագաղթի վրա, Եգանյանը նշեց, որ դա
նոր հետազոտության նյութ է. «Տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, քաղաքական խոշորագույն գործընթացներն իերնց ազդեցությունը բերում են և՛ դրական, և՛ բացասական իմաստով»։
Ըստ նրա՝ արտագաղթի դեմ պայքարելու համար պետք է պայքարել այն առաջացնող պատճառների դեմ, որոնցից առաջին և հիմնականը սոցիալ-տնտեսական դաշտում է՝ աշխատատեղերի բացակայություն. «Այսինքն, եթե ուզում ենք արտագաղթի ծավալները փոքրանան, պատճառները պետք է վերացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում