Բաժիններ՝

Պերմյակովը իր պատիժը կկրի Ռուսաստանում․ «РИА Новости»

Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կկրի Ռուսաստանում։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանի ներկայացուցիչը։ Դատարանը այսօր ստացել է Հայաստանի դատարանի որոշումը։

«Իհարկե, նա իր պատիժը կրելու է Ռուսաստանում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը՝ չմեկնաբանելով, թե ՌԴ որ շրջանի բանտ է տեղափոխվելու Պերմյակովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս