«Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր». նախարարը՝ տավուշցիների կողմից միջպետական ճանապարհը փակելու մասին

Իջևանով անցնող միջպետական ճանապարհը տավուշցիները հիմնականում փակել էին ոչ թե դրա անբարեկարգ վիճակի պատճառով, այլ ուրիշ հարցեր են բարձրացնում, որ մարզպետի խնդիրն է։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր։ Այնտեղ ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը բետոնի արգելափակոցները հանելու խնդրին»,- ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ այդ ճանապարհը վերանորոգվում է, և 15-20 օրվա ընթացքում կավարտվեն բոլոր փոսալցումները: Նախարարի խոսքով՝ Հաղարծնի հատվածում երեկվանից սկսվել է ոչ թե փոսալցում, այլ կապիտալ շինարարություն, որը 10 օրվա ընթացքում կավարտվի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031