Բաժիններ՝

Մայիսի 9-ին սպանվել է Ադրբեջանի բանակի սպա. Ադրբեջանի ՊՆ-ն լռում է. razm.info

Մայիսի 9-ին և 10-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ մայիսի 9-ին, նախնական տվյալներով առաջնագծում, սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները առայժմ այս մասին որևէ տվյալ չեն հաղորդել:

Դատելով Facebook սոցիալական ցանցում մահացած զինծառայողի տարածած լուսանկարից՝ 2013-14 թթ. ձմռան դրությամբ վերջինս կապիտանի կոչում ուներ:

Սպանված զինծառայողը ծնունդով Ադրբեջանի Բիլասուվարի շրջանի Ամանքենդ գյուղից էր:

Ադրբեջանական օգտատերերը պնդում են, որ զինծառայողը «սպանվել է հայկական կողմի գնդակից»:

Ավելացնենք, որ  2017 թ. ընթացքում բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 27 զինծառայողի մահվան մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031