Բաժիններ՝

Զինծառայողներ Ռոլանդ Սահակյանի և Աշոտ Գրիգորյանի բուժումը կկազմակերպվի ՌԴ-ում

ՀՀ կառավարությունը ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածքներ ստացած երկու զինծառայողների՝ Ռոլանդ Քաջիկի Սահակյանի և Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում շարունակելու նպատակով կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության մայիսի 11-­ի նիստի օրակարգում:

Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժման նպատակով, ով ստացել էր ականապայթունային վնասվածք, պահուստային ֆոնդից կհատկացվի 4 մլն 138 հազար դրամ:

Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժման նպատակով էլ կուղղվի 5 մլն 142.2 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031